Եկեղեցու պատիվը խուլիգանությամբ չեն պահում
Օրերս հարցազրույցի ժամանակ Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանն ասաց, որ աշխարհականները, թեւ ու թիկունք լինելով քահանաների հետ, պետք է իրականացնեն եկեղեցու առաքելությունը: Այդպիսի մոտեցումը մեր պատմության մեջ նորույթ չէ. մտավորականները, ուսուցիչները, դասախոսները միշտ համագործակցում էին եւ շարունակում են համագործակցել հոգեւորականների հետ՝ Ավետարանի արժեքները ժողովրդին հաղորդելու հարցում: Բայց խոսքով քարոզելն, ինձ