Կառավարությունում մտքեր են փոխանակել տարածաշրջանային ենթակառուցվածքային խոշոր ծրագրերում Հայաստանի ներգրավվածության կարևորության վերաբերյալ
ՀՀ փոխվարչապետներն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի, առևտրի հարցերով հանձնակատարի գլխավորած պատվիրակությանը Կառավարությունում փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, առևտրի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման ընթացքում ընդգծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկման կարևորությունը: