Անժելա Սահակյանն օլիմպիական խաղերում ներգրավված է լինելու ինչպես արտամրցումային, այնպես էլ մրցումային դոպինգ ստուգումների աշխատանքներում
Ամառային եւ ձմեռային վերջին երկու օլիմպիական խաղերում աշխատելու նպատակով տարբեր երկրներից դոպինգ սպաներ են հրավիրվում: Ազգային հակադոպինգային կազմակերպություններն օլիմպիական խաղերից առաջ նամակ-հրավեր են ստանում, որով առաջարկվում է հնարավոր թեկնածուների գիտելիքների, աշխատանքային փորձի եւ այլ մասնագիտական որակների մասին հանգամանալից տեղեկություններ ուղարկել: …