«Ես քայլում եմ ու խոսում եմ, մեր բժիշկները հոգով, սրտով պայքարում են». Արցախում վիրավորված Հայկ Թորոսյան
Երբ ասացի՝ արտերկրում բուժում չեք անցել ու այսպիսի արդյո՞ւնք՝ Հայկը վիրավորվեց. «Մեր բժիշկներից մեկը՝ Դավիթ Արսենյանն ասում է՝ արտասահմանում իրենք բուժում են իրենց պացիենտին, իսկ մենք բուժում ենք մեր զինվորին: Տարբերություն կա: Իրենք ավելի պատասխանատու են մոտենում, արտասահմանում մենք ուղղակի հաճախորդ ենք»: