Հայաստանի չորս շախմատիստներ «Երեւան Օփենի» առաջատարների շարքում են
Երեւանում ընթացող շախմատի «Երեւան օփեն» միջազգային մրցաշարի հինգերորդ տուրից հետո հինգ շախմատիստներ 4,5 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, որոնցից չորսը ներկայացնում են Հայաստանը: Առաջատարների մեջ են Արման Միքայելյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Կարեն Գրիգորյանը եւ Արման Փաշիկյանը: Այսօր կկայանա վեցերորդ տուրը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ