Միայն այդ հատվածում մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք. Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Երեկ եւ այսօր որպես դիվանագիտական մեծ ձեռքբերում ներկայացված սահմանազատման եւ սահմանագծման այսպես կոչված գործընթացը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական վերջնագրի անվերապահ կատարում։ Չնայած իշխանությունների կողմից թմբկահարվող անհոդաբաշխ արձանագրումներին, արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Վարչախմբի ղեկավարն այսօր կառավարության նիստի ժամանակ