Թրամփի նոր լիմուզինն առաջին անգամ ներկայացվել է հանրությանը (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նոր լիմուզինն առաջին անգամ ներկայացվել է հանրությանը, գրում է motor.ru-ն՝ մանրամասնելով, որ Թրամփը դրանով առաջին անգամ գնացել է Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին:
«Գազան» մականունով հայտնի նոր Cadillac-ը պատրաստ էր դեռևս ապրիլին: Այն կառուցվել է առանձնահատուկ ձևով՝ նախագահի լիարժեք անվտանգության ապահովման համար:
Լիմուզինը կառուցված է ծանր փիքափի հիմքով: Մեքենան զրահապատ է, հրակայուն, պաշտպանված քիմիական ու կենսաբանական զենքով հարձակումներից: