Հայ բռնցքամարտիկները ոսկե ու արծաթե մեդալ են նվաճել Լատվիայի միջազգային մրցաշարում
Լատվիայի Օլայնե քաղաքում տեղի ունեցած բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանը նվաճել է 2 մեդալ:
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ Լատվիայում հանդես են եկել 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանն ու 56 կգ քաշային Արթուր Ղազարյանը:
Վերջինս նվաճել է ոսկե մեդալ՝ եզրափակչում հաղթելով ռուս բռնցքամարտիկին, իսկ Ներսիսյանը եզրափակչում պարտություն է կրել ու նվաճել արծաթե մեդալ: