7/50-ում 849 ընտրողից 687-ը քվեարկել էր Մարությանի օգտին, ԲՀԿ-ն երկրորդն էր՝ 52 ձայնով
Այս ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ Բագրատ Անդրեասյանի եւ հանձնաժողովի ՀՅԴ անդամի միջեւ վիճաբանություն եղավ, նա վստահեցրեց, որ բողոքարկելու է ընտրատեղամասի արդյունքները եւ բացել է տալու նորից: Պատճառն այն էր, որ ՀՅԴ-ի քվեաթերթիկներից մեկը անվավեր հանեցին՝ նշումը ոչ միայն դուրս էր վանդակից, այլեւ հատել էր այլ թեկնածուի վանդակի գիծը: ՀՅԴ-ի հանձնաժողովականները փորձեցին մեկ առ մեկ ստուգելով նորից հաշվել «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկները: