Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի շենքը` «կռվախնձոր»
Գյումրու Կումայրի արգելոց թանգարանի տարածքում գտնվող մի շարք շինություններ «Կումայրի վերածնունդ» հիմնադրամի մեկամյա գործունեության շնորհիվ բավական գրավիչ դարձան ներդրողների համար՝ թե տեղացի, թե արտերկրից: Շիրակացի-Գորկի փողոցների խաչմերուկում գտնվող, 1888թ-ի կառույց համարվող շենքը, որտեղ տեղավորված է ու տասնամյակներ գործում է թիվ 1 պոլիկլինիկան, արդեն մեկ տարի է վերածվել է «կռվախնձորի» տանտերերի եւ անհայտ ներդրողի միջեւ: