Ստամբուլում հայտնաբերվել է հելլենիստական շրջանի ոսկե թագ, որը կարող է 2200 տարվա լինել (լուսանկար)
Ստամբուլում հայտնաբերվել է հելլենիստական շրջանի հնագույն ոսկե թագ, որը կարող է ավելի քան 2000 տարվա լինել, այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է հայտնաբերել ու ձերբակալել երկու գանձագողերի, որոնք փորձել են թագը վաճառել 1 մլն ԱՄՆ դոլարով, վերջիններս հայտնել են, որ թագը 2200 տարվա պատմություն ունի:
Որպես գնորդ ներկայացած ոստիկանները կապի են դուրս եկել հանցագործների հետ ու հատուկ գործողության ընթացքում առգրավել են թանկարժեք գտածոն՝ ձերբակալելով չորս տղամարդկանց:
Առայժմ հայտնի չէ, թե Թուրքիայի որ հատվածից են գանձագողերը գտել թագը, բացառիկ գտածոն ուղարկվել է գիտահետազոտական փորձաքննության: