Փորձագետ. ՌԴ-ը չի պատերազմի քանի դեռ հարձակման չի ենթարկվել Հայաստանը
Այժմ ՌԴ-ը շանս ունի ցուցադրելու, թե ով է դրության տերը: Միայն նա ունի բավականին ազդեցություն և ռազմական ներուժ, որպեսզի դադարեցնի հակամարտության ընդլայնումը: Մինչ այս պահը Մոսկվան նախընտրում է սահմանափակվել դիվանագիտական հայտարարություններով: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար և Եվրասիական «Валдай» դիսկուսիոն ակումբի ղեկավար Տիմոֆեյ Բորդաչևը:
Նա նշել է, որ ԼՂՀ-ի ինտեգրացիայի ուժեղացումը ՀՀ-ի հետ չի պարտադրում ՌԴ-ին մտնել Ադրբեջանի հետ բաց հակամարտության մեջ: Նրա խոսքով, ՀԱՊԿ-ի կանոնները թափանցիկ են՝ քանի դեռ հարձակման չի ենթարկվել բուն ՀՀ-ը, ՌԴ-ը պարտավոր չէր միջամտել հակամարտությանը: "Ռուսաստանը պատերազմի մեջ չի մտնի Ղարաբաղի համար, քանի որ այն դուրս է ՀԱՊԿ տիրությից, սակայն կպաշտպանի Հայաստանին հարձակման պարագայում: Այդպիսի պայմանները ձեռնտուն են Ադրբեջանին, որը մարտեր է մղում միայն Լեռնային Ղարաբաղի սահմաններում", - ասել է նա:
Նախօրեին, Բաքուն և Երևանը փոխադարրձ սպառնալիքներ են հնչեցրել: Երևանը խոստանում է ուժեղացնել ադրբեջանական զինուժի հրետակոծությունը, եթե մարտերը շարունակվեն: Ադրբեջանն, իր հերթին, սպառնում է ռմբակոծել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ինչին ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը սպառնացել է հարվածի տակ վերցնել Բաքուն:
Ինչպես մինչ այդ հայտնել էր VERELQ-ը, Լեռնային Ղարաբաղում հակամարտության շփման գոտում ապրիլի 2-ի գիշերը խիստ լարվել էր իրավիճակը՝սկսվել են ռազմական բախումները երկու կողմերի միջև, ինչից հետո կողմերը միմյանց մեղադրել են հրադադարի խախտման մեջ: Ըստ ԼՂՀ ՊԲ-ի թարմացված տվյալների, ընդհանուր առմամբ ապրիլի 1-ից սկսած զոհվել է 20 հայ զինծառայող, 72-ը՝վիրավորվել են, 26-ը՝համարվում են անհետ կորած:Ադրբեջանը հայտնել է 18 զոհերի մասին, իսկ հայկական կողմը այդ տեղեկությունները հավաստի չի համարում:
Ըստ ՊԲ հարապարակած տվյալների՝ մարտերի ժամանակ ադրբեջանական կողմը, ըստ Լեռնային Ղարաբաղաի պաշտպանության բանակի տվյալների, կորցրել է 29 տանկ, 2 ուղղաթիռ, 6 հետեւակի մարտական մեքենա, այլ զինտեխնիկա: Հայկական կողմի հաշվարկներով, Ադրբեջանն ունի մոտ 300 զոհ: