Ինչպես է Տյումենում տաքսու վարորդը փրկում փողոցում առաջացած ջրափոսի մեջ խեղդվող պապիկին
Տյումենի Գազովիկով փողոցում տեղի ունեցած կոմունալ պատահարը կարող էր ավարտվել ողբերգությամբ: Դեռեւս գիշերը խողովակաշարը վթարվել է եւ ջուրը սկսել է արագորեն հեղեղել ճանապարհահատվածը և մայթը՝ վերածվելով իսկական գետի:
Առավոտյան կայանված մեքենաներից մեկի տերը՝ Նիկիտա Զուբկովը, որոշել է իր տրանսպորտը տեղափոխել ավելի անվտանգ վայր: Հենց նա էլ փրկել է թոշակառու պապիկի կյանքը, ով ընկնում է առաջացած մեծ ջրափոսի մեջ եւ չի կարողանում դուրս գալ:
Բարեբախտաբար, մի կին նկատել է սուզվող պապին և անհապաղ օգնություն կանչել: Երիտասարդ տաքսիստ Նիկիտա Զուբկովը շտապել է օգնության եւ փրկել տարեց տղամարդուն: Վերջինս հրաժարվել է շտապօգնությունից՝ նշելով, որ իրեն լավ է զգում: Իսկ Տյումենի դատախազությունը փորձում է գտնել պատասխանատուներին:
The post Ինչպես է Տյումենում տաքսու վարորդը փրկում փողոցում առաջացած ջրափոսի մեջ խեղդվող պապիկին appeared first on ԳԱԼԱ.