Սա միայն սկիզբն է․ Յուրա Մովսիսյանը՝ Մխիթարյանի նորամուտի խաղի մասին
Armsport-ը գրում է.
«Շնորհավորում եմ, եղբա՛յր։ Ցնցող նորամուտ էր։ Գիտեմ, որ սա դեռ միայն սկիզբն է»,- գրել է Յուրա Մովսիսյանը ինստագրամյան իր էջում։
Հիշեցնենք, որ Ա սերիայի 3-րդ տուրում հռոմեացիները 4-2 հաշվով հաղթել էին Սասուոլոյին։ Մխիթարյանն իր նորամուտի խաղում գոլի հեղինակ էր դարձել և ճանաչվել խաղի լավագույն ֆուտբոլիստ: