Բաքվում ԱՄՆ դեսպան. Արցախի հակամարտության կարգավորումը կնպաստի տարածաշրջանային կայունությանը
Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան վստահ է, որ Արցախի հակամարտության կարգավորումը կնպաստի տարածաշրջանային կայունությանը:
Ինչպես հաղորդում է APA ադրբեջանական գործակալությունը, այս մասին դեսպանը խոսել է Վաշինգտոնում Ադրբեջանի և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը նվիրված կոնֆերանսի ժամանակ: