ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց նախարարությունների թիվը 1-ով կրճատելու՝ կառավարության առաջարկած փոփոխությունը (ուղիղ)
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ վավերացրեց կառավարության կազմում առաջարկված փոփոխությունը, ըստ որի՝ նախարարների թիվը կրճատվում է 1-ով:
Խորհրդարանը 58 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը կրճատելու և այն կառավարության աշխատակազմի ղեկավար հայեցողական պաշտոնով փոխարինելու մասին օրենքի նախագիծը:
Մինչ այդ «Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու օրենքի այս նախագծին, բայց եթե վաղը երկրորդ ընթերցման ու քվեարկության ժամանակ կառավարությունը ընդունի իրենց առաջարկը, ապա կողմ քվեարկեն օրինագծին:
Իսկ «Ելք»-ը կառավարությանն առաջարկել է գործադիր մարմնի կառուցվածք, ըստ որի՝ մի շարք նախարարություններ միավորվում են կամ դառնում նախարարության մեջ առանձին կոմիտեներ: