Գերմանիայի ոստիկանությունը 17-ամյա սիրիացու է ձերբակալել՝ Բեռլինում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով
Գերմանիայի ոստիկանությունը Բրանդենբուրգում 17-ամյա սիրիացու է ձերբակալել, որին կասկածում են Բեռլինում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ:
Dw.com-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 30-ին հյատարարել է Բրանդենբուրգ դաշնային հողի ներքին գործերի նախարար Կառլ Հայնց Շրյոտերը:
Իրավապահ մարմինները ենթադրում են, որ տղամարդը նախատեսում էր մահապարտ դառնալ: Ներկա պահին ոստիկանները պարզում են, թե ինչպես էր նա ցանկանում հարձակում իրականացնել և թե արդյոք համախոհներ ունեցել է:
Ոստիկանության տվյալներով` 17-ամյա երիտասարդը Գերմանիա է ժամանել 2015-ին: