Լիբանանը կարող է արգելել «Հրաշք կինը» ֆիլմի ցուցադրությունը իսրայելցի դերասանուհու պատճառով
Լիբանանում ցանկանում են արգելել «Հրաշք կինը» սուպերհերոսուհու մասին պատմող ամերիկյան ֆիլմի ցուցադրությունը, քանի որ գլխավոր դերը մարմնավորող դերասանուհին իսրայելուհի Գալ Գադոտն է:
Ինչպես գրում է Haaretz.com-ը, երկրի էկոնոմիկայի և առևտրի նախարարությունը երեքշաբթի պաշտոնական դիմում է ներկայացրել Ընդհանուր անվտանգության գլխավոր վարչությանը ֆիլմի հանրային ցուցադրությունն արգելելու պահանջով:
Անվտանգության աղբյուրի խոսքով`արգելքը կարող է հաստատվել լիբանանյան ոստիկանության հետ համաձայնեցնելուց հետո:
Համենայն դեպս, ինչպես նշվում է, անցյալ տարի տապալվել էին նախարարության` «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմի ցուցադրությունն արգելելու փորձերը, որում ևս նկարահավել էր Գադոտը:
«Միսս 2004» տիտղոսը կրող Գադոտը, ով հայտնի է «Ֆորսաժ» ֆիլմաշարում իր դերակատարմամբ, նախքան դերասանուհու կարիերա սկսելը երկու տարի ծառայել է Իսրայելի զինված ուժերում: