Sony-ն արտադրությունից հանել է PlayStation 3-ը
Ճապոնիայում Sony ընկերությունն արտադրությունից հանել է PlayStation 3 խաղաբարձակը: Այս մասին արտադրողը հայտնել է ընկերության պաշտոնական կայքում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ PlayStation 3 նոր բարձակները այլևս չեն թողարկվի Ճապոնիայում, իսկ շատ շուտով նաև՝ Արևմուտքում:
Հայտնի է, որ PlayStation 3-ի առաջին նմուշները թողարկվել են 2006 թվականի նոյեմբերին: Այն ժամանակ արտադրողը պաշտոնապես հայտնել է, որ նախագիծը կգործի տաս տարվա ընթացքում:
Նշվում է, որ ներկա պահին PlayStation 3-ի տիրաժը կազմում է մոտ 80 միլիոն սարք: