Համաշխարհային աստղերը միանում են Արիանա Գրանդեի բարեգործական համերգին
Ջասթին Բիբերը, Coldplay-ը և Քեթի Փերին, Մայլի Սայրուսը, Փարել Ուիլյամսը այն կատարողների թվում են, որոնք միանալու են Արանա Գրանդեի բարեգործական համերգին` ի հիշատակ Մանչեսթերի ահաբեկչության զոհերի:
Ինչպես հայտնում է BBC-ը, 23 ամերիկացի երգչուհին և մյուս կատարողները ելույթ կունենան այս կիրակի «Օլդ Թրաֆոլդ» կրիկետի մարզադաշտում: Համերգը կկայանա 22 մարդու կյանք խլած ահաբեկչությունից երկու շաբաթ անց:
Մարզադաշտը 50 000 հանդիսական կարող է տեղավորել, սակայն համերգը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է BBC հեռուստաալիքով և ռադիոյով:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, համերգի տոմսերի վաճառքից ստացված միջոցները հատկացվելու են «Մենք սիրում ենք Մանչեսթերը» հիմնադրամին, որն աջակցում է ահաբեկչությունից տուժածներին: