Ուկրաինական կրկեսում արջը ներկայացման ժամանակ ցատկել է հանդիսատեսի վրա (լուսանկարներ, տեսանյութ)
Ուկրաինայի Կիևի մարզի Բելայա Ցերկով քաղաքում սառույցի վրա բալետային ներկայացման ժամանակ կրկեսի արջը ցատկել է հանդիսատեսի վրա՝ խուճապ առաջացնելով:
The Daily Mail-ը գրում է, որ միջադեպից հետո խուճապի մատնված հանդիսատեսը սկսել է փախուստի դիմել:
Նշվում է, որ ներկաներից շատերը վնասվածքներ են ստացել, սակայն դեռևս հայտնի չէ՝ արդյոք դրանց պատճառն արջի հարձակումն է, թե իրարանցման հետևանքով ստեղծված խառնաշփոթը:
Ականատեսների համաձայն՝ տուժածները հիմնականում երեխաներ են:
Կայքի տվյալների համաձայն՝ կրկեսի ղեկավարությունը տուժած հանդիսատեսին վերադարձրել է տոմսի գինը և փոխհատուցել վնասված իրերի արժեքը: