Ավստրալիայում 100-ից ավելի անօթևան կմասնակցի 5-աստղանի հյուրանոցում ճոխ լանչի (լուսանկարներ)
Ավստրալական Մելբուռն քաղաքի 100-ից ավելի անօթևան Intercontinental 5-աստղանի հյուրանոցում կմասնակցի ճոխ լանչի, գրում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ ճաշկերույթն ի սկզբանե նախատեսված է եղել խորհրդատվական ընկերություններից մեկի աշխատակազմի համար:
Նշվում է, որ ընկերությունը նախապես լանչի համար սեղաններ է պատվիրել, սակայն հետագայում ինչ-ինչ պատճառով հրաժարվել է լանչից: Երբ հյուրանոցի տնօրինությունը հայտնել է, որ չի կարող վերադարձնել լանչի համար նախապես վճարված գումարը, ընկերությունը որոշել է լանչին հրավիրել կարիքավորներին:
«Սովորական պայմաններում այս մարդիկ երբևէ հնարավորություն չէին ունենա նման հյուրանոց գնալ ու 5 աստղին վայել մակարդակով ճաշել»,-նշել է ընկերության ներկայացուցիչ Մահթա Մանզուրին:
Նշվում է, որ լանչը տեղի է ունենալու մայիսի 31-ին: