Black Eyed Peas-ը հանդես կգա ՉԼ-ի եզրափակչի բացման արարողությանը
Ամերիկյան «Black Eyed Peas» խումբը հանդես կգա Չեմպիոնների լիգայի եզրափակչի բացման արարողության ժամանակ,- թվիթերյան իր էջում հաղորդել է խումբը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում հանդիպելու են Մադրիդի «Ռեալը» և Թուրինի «Յուվենտուսը»: Այն կայանալու է հունիսի 3-ին Քարդիֆում:
Իր առաջին ձայնասկավառակը Black Eyed Peas-ը թողարկել է 1998 թվականին: