Կոտ դ'Իվուարում ոստիկանները սխալմամբ կրակել են դիակառքի վրա. կա վեց զոհ
Կոտ դ'Իվուարում ոստիկանները կողոպտիչների խումբը հետապնդելու ժամանակ սխալմամբ կրակել են դիակառքի վրա, ինչի հետևանքով մահացել է թաղման բյուրոյի հինգ աշխատակից: Այս մասին հայտնում է FP գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ժանդարմների ջոկատը փորձել է տաք հետքերով գտնել հանցագործներին, որոնք կողոպտել են հարուստ առևտրականին:
«Սա անհավանական ցնցում է: Թաղման բյուրոյի աշխատակիցները հուղարկավորության արարողությունից հետո վերադառնալիս են եղել Աբիջան, երբ նրանց ավտոմեքենան ընկել է ժանդրամների կրակոցների տակ», - գործակալությանը հայտնել է միջադեպի ականատեսներից մեկը:
Նշվում է, որ կրակոցների հետևանքով թաղման բյուրոյի աշխատակիցներից բացի մահացել է պատահական անցորդ: