Դել Պիերո. Բուֆոնը խելագարվում է ՉԼ-ում հաղթանակի համար
Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն նշել է, որ թիմի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը շատ է ցանկանում հաղթել Չեմպիոնների լիգայում:
Մրցաշարի եզրափակչում Մասիմիլիանո Ալեգրիի սաները կմրցեն Մադրիդի «Ռեալի» հետ.
«Բուֆոնը խելագարվում է Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար»,- Դել Պիերոյի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
Երկու թիմերի՝ հաղթանակի հասնելու շանսերի մասին Դել Պիերոն ասել է.
«Միմյանց հետ մրցելու են այս պահի դրությամբ երկու լավագույն թիմերը: Շանսերը հավասար են»:
Հիշեցնենք՝ «Յուվենտուսն» ու «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում կմրցեն հունիսի 3-ին Քարդիֆում: