Բարսելոնան ներկայացրել է 2017/18 մրցաշրջանի մարզաշապիկը (լուսանկարներ)
«Բարսելոնան» ներկայացրել է նոր մարզաշապիկը, որը թիմի ֆուտբոլիստները կկրեն հաջորդ մրցաշրջանում, հայտնում է իսպանական գրանդի պաշտոնական կայքը:
Մարզաշապիկի վրա առաջին անգամ պատկերված է ճապոնական «Rakuten» ընկերության գրությունը, որը դարձել է «Բարսելոնայի» գլխավոր հովանավորը:
«Rakuten»-ը համաշխարհին թոփ-10 ինտերնետ-ընկերությունների թվում է: Նրան են պատկանում buy.am հարթակը (Amazon-ի և eBay-ի անմիջական մրցակիցն ԱՄՆ-ում) և Play.com-ը (Մեծ Բրիտանիա):
2014 թվականի սկզբին ընկերությունը գնեց նաև բջջային Viber հավելվածը:
«Rakuten»-ի և կատալոնական ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է 4 մրցաշրջանով: Պայմանագրի համաձայն, ակումբը տարեկան 55 մլն եվրո կստանա հովանավորից: