Ծնվելուց րոպեներ անց «քայլող» նորածնի տեսանյութը զարմացրել է համացանցի օգտատերերին (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն ապշեցրել է համացանցի բազմաթիվ օգտատերերի:
Տեսանյութի հերոսը նորածին է, որը լույս աշխարհ գալուց րոպեներ անց բժշկի օգնությամբ սկսում է «քայլել»:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բրազիլիայի ծննդատներից մեկում, որտեղ բուժքույրը պատրաստվում է առաջին անգամ լողացնել նորածին աղջկան: Սակայն, ի զարմանս բուժքրոջ, երեխան սկսում է քայլերն առաջ գցել՝ ստիպելով կնոջը զարմանքից բացականչել:
Այնուհետև բուժքույրը ձայն է տալիս մյուս աշխատողներին, որպեսզի նրանք գան ու «հրաշքին» ականատես լինեն:
Նշվում է, որ ուշագրավ տեսանյութը համացանցում դիտվել է ավելի քան 50 մլն անգամ: