Դարպասապահ Տեր Շտեգենը երկարաձգել է Բարսելոնայի հետ պայմանագիրը
Կատալոնական «Բարսելոնան» հայտնել է գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Նախորդ համաձայնագիրն ավարտվում էր 2019 թվականին:
Նոր պայմանգրի համաձայն` Տեր Շտեգենի հրաժարագինը կազմում է 180 մլն եվրո:
«Բարսելոնայում» դարպասապահը հանդես է գալիս 2014 թվականից: