Ջրացատկորդ Հարությունյան եղբայրներն արծաթե մեդալ են նվաճել Մադրիդի Գրան Պրիում
Ջրացատկի Հայաստանի հավաքականի անդամներ Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրները 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձևում դարձել են Մադրիդի «Գրան Պրի» խաղարկության արծաթե մեդալակիր:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մրցաշարն անցկացվել է մայիսի 26-28-ը:
Ջրացատկորդներն այժմ պատրաստվելու են Եվրոպայի առաջնությանը: