Պատարագի ժամանակ սմարթֆոնով Աստծուն «զանգահարած» քահանայի մասին տեսանյութը համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)
Վիրտուալ տիրույթում տարածում է գտել զավեշտալի տեսանյութ, որում ցուցադրվում է՝ ինչպես է Զիմբաբվեում քահանան պատարագի ժամանակ հեռախոսով «զանգահարում» Աստծուն:
Տեսանյութի հերոսը քահանա Փոլ Սանյանգորն է, որի պնդմամբ՝ ինքն ունի Արարչի հեռախոսահամարն ու պատարագների ժամանակ կարողանում է զանգահարել Նրան:
Նշվում է, որ նրա մասնակցությամբ տեսանյութը YouTube-ում հավաքել է 612,968 դիտում: