Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների համար ստորագրահավաք է սկսվել
Երկար տարիներ Ստամբուլի հայ համայնքի օրակարգում գտնվող Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների համար «Մտքի հարթակ» խումբը ստորագրահավաք է սկսել: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:
Change.org ինտերնետային կայքում սկսված ստորագրահավաքը կրում է «Տեղյա՞կ եք, որ Թուրքիայի Հայոց պատրիարքարանը գտնվում է օկուպացիայի մեջ» խորագիրը:
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպման համար սկսված ստորագրահավաքն ուղղված է պատրիարքարանի հոգևոր գործերին Թուրքիայի պետական կառույցների կողմից իրականացվող տարբեր միջամտությունների դեմ:
Պոլսո Հայոց պատրիարքարանում մարտի 15-ին գումարված հոգևորականների ժողովը պատրիարքական տեղապահ էր ընտրել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: Աթեշյանը, սակայն, ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ներկայացրել էր նահանգապետարանից ստացված
գրությունը, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը:Նա հրաժարվել էր հեռանալ պատրիարքական փոխանորդի պաշտոնից՝ ասելով, որ թուրքական իշխանություններն իբրև պատրիարքարանի պաշտոն կան ներկայացուցիչ միայն իրեն են ճանաչում: