Football Italia. Մերտենսը երկարաձգել է պայմանագիրը Նապոլիի հետ
Իտալական «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը երկարաձգել է իր պայմանագրի ժամկետն ակումբի հետ,- վստահեցնում է «Football Italia»-ն` հղում անելով «Sky Sports»-ին:
Ըստ աղբյուրի` նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը: Բելգիացու հրաժարագինը կազմում է 30 մլն եվրո:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մերտենսը 44 խաղում դարձել է 31 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: