Սև-սպիտակ լուսանկարները գունավորելու նոր արդյունավետ միջոց է ներկայացվել
ԱՄՆ Բերքլի քաղաքի Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները ցուցադրել են իրենց նեյրոնային ցանցի հիման վրա աշխատող ծրագրի նոր տարբերակը, որն ավտոմատ կերպով գունավորում է սև-սպիտակ լուսանկարները:
Lenta.ru-ի հաղորդմամբ` համակարգի հնարավորությունները յութուբյան ալիքում հրապարակված հոլովակում ցուցադրել է հետազոտության ղեկավար Ռիչարդ Չժանը:
Անճշտություններից խուսափելու համար ծրագրավորողները օգտատիրական ինտերֆեյս են ավելացրել ծրագրին, որում օպերատորը կարող է նշել, թե որ գույներն է ցանկանում կիրառել տվյալ լուսանկարի համար: