Ռուսաստանն իր բալթյան նավատորմը համալրում է առավել հզոր ռազմական տեխնիկայով
Ռուսաստանը մտադիր է մինչև տարեվերջ իր բալթյան նավատորմը համալրել նոր հրթիռակիր նավով և առավել առաջադեմ կործանիչով:
Ինչպես տեղեկացնում է Business Insider-ը` վկայակոչելով ռուսական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել է փոխծովակալ Ալեքսանդր Նոսատովը` նշելով, որ բալթյն նավատորմը կհամալրվի նոր Su-30SM կործանիչներով և հրթիռակիր ռազմանավով:
Su-30M ռազմական օդանավը համարվում է ռուսական Flanker կործանիչի առավել կատարելագործված տարբերակներից մեկը:
Բալթյան նավատորմի կազմում ներկա պահին ընդգրկված են 3 նորագույն դիզելային սուզանավ, 1 ականակիր նավ, 6 պարեկային նավ, 6 արագ արձագանքման հակահրթիռային նավ, 6 հակասուզանավային ռազմանավ, 12 հրթիռային մոտորանավակ, 4 մեծ դեսանտային նավ, 2 փոքր դեսանտային նավ և 6 ականահան նավ: