Galaxy Note 8-ը կզինվի եռակի խոշորացմամբ տեսախցիկով` iPhone-ի օրինակով
Samsung Electronics ընկերությունն իր ապագա Samsung Galaxy Note 8 առաջատար սմարթֆոնը կհամալրի կրկնակի տեսախցիկով` եռակի օպտիկական խոշորացման հնարավորությամբ:
Այս մասին հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով վերլուծաբանների կարծիքները: Ապագա գաջեթի թողարկումը նախատեսվում է տարեվերջին մոտ, այսինքն` նոր iPhone-ների ներկայացումից քիչ հետո:
Ավելի վաղ վերլուծաբանները կարծիք էին հայտնել, որ ամերիկյան ընկերությունն իր նորագույն սմարթֆոնները կներկայացնի սեպտեմբերին կամ հոկտեմբերին:
Հարավկորեական սմարթֆոնի տեխնիկական նորություններից հայտնի է, որ այն համալրվելու է 12 մեգապիքսել տեսախցիկով, ինչպես նաև 13 մեգապիքսել տեսախցիկով, որոնք միասին կապահովեն եռակի օպտիկական խոշորացում, որը առկա է iPhone 7-ում:
Ակնկալվում է, որ Samsung-ի նորույթը կստանա 6.4 դյույմ անկյունագծով Super AMOLED էկրան` QHD+ կամ 4K կետայնությամբ: