Toyota-ն կֆինանսավորի նորագույն թռչող մեքենայի կառուցումը
Ճապոնական ընկերությունը համաձայնել է 40 մլն իեն (352 400 դոլար) հատկացնել Cartivator ստարտափին, որի գրասենյակը տեղակայված է Ճապոնիայի կենտրոնական Տոյոտա քաղաքի մոտակայքում:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Toyota ընկերությունը որոշել է աջակցել Skydrive նախագծին, որի մասին ներկա պահին միայն հայտնի է, որ այն կիրառում է անօդաչուների ստեղծման տեխնոլոգիան:
Skydrive ծրագրի շրջանակներում 30 մասնագետներ համատեղ աշխատում են թռչող մեքենայի նախատիպի ստեղծման ուղղությամբ, որը նախատեսում են երկինք բարձարցնել 2020-ին Տոկիոյում անցկացվող ամառային օլիմպիադայի ժամանակ:
Ինչպես նշվում է, ըստ նախագծի` ճապոնական նորույթը կլինի ամենափոքր թռչող մեքենան՝ 2.9×1.3 չափսերով: Մասնագետները նախատեսում են, որ այն կերթևեկի 100 կմ/ժամ արագությամբ` 10 մետր բարձրության վրա գտնվելով: