Ֆրանսիայի առաջին տիկնոջը մեղադրել են Մելանյա Թրամփին կրկնօրինակելու մեջ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիժիտը, ամուսնու երդմնակալության արարողությանը ներկա է գտնվել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի կերպարը հիշեցնող հանդերձով:
Корреспондент-ի փոխանցմամբ` Twitter սոցցանցի օգտատերերը Ֆրանսիայի առաջին տիկնոջը մեղադրել են Մելանյա Թրամփին կրկնօրինակելու մեջ:
«Բրիջիտ Մակրոն և Մելանյա Թրամփ. նույն գույնը ամուսինների երդմնակալության արարողության ժամանակ»,-նշում են օգտատերերը:
Հիշեցնենք, որ «Առաջ» շարժման ղեկավար Էմանուել Մակրոնը հաղթանակ է տարել մայիսի 7-ին Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում` ստանալով ընտրողների ձայների 66.06 տոկոսը;
Այսօր Ելիսեյան պալատում վերջինս պաշտոնապես ստանձնել է երկրի ղեկավարի պարտականությունները: