Լիվերպուլը խոշոր հաշվով հաղթել է Վեսթ Հեմին, Կոուտինյոն` դուբլի հեղինակ (տեսանյութ)
Անգլիայի առաջնության նախավերջին տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Վեսթ Հեմի» դարպասը:
Լիվերպուլցիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Ֆիլիպե Կոուտինյոն, մեկական անգամ աչքի են ընկել Դանիել Սթարիջը և Դիվոկ Օրիգին:
Այս հաղթանակի շնորհիվ Յուրգեն Կլոպի թիմը վաստակել է 73 միավոր և զբաղեցնում է երրորդ տեղը, իսկ լոնդոնցիները 42 միավորով 12-րդն են: