Հայաստանի Մ19 հավաքականի ֆուտբոլիստները տոնում են հաղթանակը (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` մայիսի 9-ին Կիպրոսում կայացել է Կիպրոսի և Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականների միջև ընկերական առաջին հանդիպումը:
Խաղն ավարտվել էր Հայաստանի հավաքականի հաղթանակով` 2:1: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է, թե ինչպես են տոնել իրենց հաղթանակն ընտրանու ֆուտբոլիստները:
Հիշեցնենք, որ մրցող ընտրանիների միջև երկրորդ հանդիպումը կկայանա մայիսի 11-ին: