Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 72-ամյակին նվիրված միջոցառում Բելգիայում
Մայիսի 9-ին Բրյուսելում տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 72-ամյակին նվիրված հիշատակի միջոցառում, որի ընթացքում մասնակիցները ծաղկեպսակներ են զետեղվել Բելգիայի ազատագրման համար զոհված խորհրդային բանակի զինվորների և բելգիական դիմադրության մասնակիցների հուշակոթողներին:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել Բրյուսելի քաղաքապետարանի և Բրյուսելում գործող դիվանագիտական առաքելությունների մի քանի տասնյակ ղեկավարներ, դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ:
Միջոցառմանը մասնակցել են Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներ: