Քարին տակի մարտը ցույց տվեց, որ պարտվել է ոչ միայն Ադրբեջանը, այլև՝ Թուրքիան. 28-29 հոգին ջարդեցին 2000-ին. Վ. Տեր-Ղազարյան (տեսանյութ)
Ազատամարտիկները կռվից միայն ուրախ հիշողություններ են պատմում, քանի որ ամեն բան պատմելուց վերապրում ես, իսկ ընկերոջ կորուստ վերապրելը հեշտ չէ: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արձակագիր, ազատամարտիկ Վահան Տեր-Ղազարյանը:
Նա հիշեց, որ «նագանով» վազող հավ է խփել, եփել, որի հոտից բոլոր ֆիդայական ջոկատներն իր մոտ էին եկել:
«Լինում է՝ հավաքվում ենք, շատ բան կա հիշելու, ծիծաղում ենք: Բայց բաներ կան, որ պատերազմ չանցած մարդուն ասում ես, բան չի հասկանում, բայց ազատամարտիկը լսում ու ծիծաղից ուշքը գնում է: Ազատամարտիկներն ամենալավ մարդիկ են, նրանք ազգի ասպետական օրդենն են, էդ ազատատենչությունը մարդուն հասցնում է աստվածների հետ շփման»,-շարունակեց նա:
Շուշիի ազատագրումն ազատամարտիկը բացառիկ է համարում, սակայն շեշտում է՝ ազատագրման հիմքը դրվել է Քարին տակի մարտերի ժամանակ: Այդ օրերին զոհված ընկերներին անուն առ անուն է հիշում, ոմանց մահն էլ մոռանալ չի կարողանում:
«Քարին տակի մարտը ցույց տվեց, որ պարտվել է ոչ միայն Ադրբեջանը, այլև՝ Թուրքիան, այդ փոքրիկ գյուղում: Մեր ջոկատից 12 հոգի մահացավ, ուզում են անունները տալ՝ Նորայր Մանասարյան, Աղվան Առուշանյան, Շոշեցի Սյոմը, Անուշավանը Հարությունյան և այլք: Անուշավանը զոհվեց, երբ փոքր վազող երեխայի գրկեց բարձրացրեց ու թիկունքից խփվեց, այդ երեխան կա: Անմիջապես հետո Մանասարյան Նորիկը, տեսնելով ընկերոջը խփում են, իրեն կորցրած ոտքի կանգնեց, և ուկրաինուհի դիպուկահարը կրակեց ճակատին: Քարին տակում 28-29 հոգի կռվում էր 2000-ի դեմ ու ջարդեցին: Էս պատերազմում մենք տեսանք հայ ուժը, ոգին ու հնարավորությունը»,- պատմեց Տեր-Ղազարյանը:
Ազատամարտիկը չի հասկանում այն անձանց, ովքեր Արցախի հիմնախնդրի կարգավորման լուծումը տեսնում են փոխզիջումային տարբերակով: Նա մեջբերեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը. «Քանի տարի առաջ ասաց՝ դա դեռ հարց է, թե ով ում պետք է զիջի: Հիմա հարց՝ ի՞նչ զիջեմ, ո՞ւմ զիջեմ, քոչվորի՞ն զիջեմ, որին բերում, ասում են, թե սա իր հայրենիքն է: Խոջալուի ու ներքևի թուրքերը մոտավորապես 20 տարի տուն չէին մտնում ՝ վախենալով, որ առաստաղը կփլվի գլխներին, որովհետև քոչվոր են եղել, չեն իմացել, թե տունն ինչ է, վրան էին խփում բակում ապրում»,- ընդգծեց ազատամարտիկը:
Մանրամասները՝ տեսանյութում։