«Հայկական ժամանակ». Շուշան Սարդարյանը կլինի և ԱԺ-ում, և կառավարությունում
««Դեռ ժամանակը չի, կխոսենք այդ մասին»,- armtimes.com-ի հետ զրույցում պատգամավորական մանդատը ստանալուց առաջ ասաց Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Սարդարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ազատվե՞լ է վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականի պաշտոնից:
Շուշան Սարդարյանը Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի քարտուղարի պաշտոնից տեղափոխվեց կառավարություն որպես վարչապետի խորհրդական: Նրա գործառույթն իրականում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ կապ ապահովելն էր: 2017 թվականի ապրիլի 2- ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Շուշան Սարդարյանը ՀՀԿ-ի համապետական ցուցակով ընտրվեց Աժ պատգամավոր:
Կառավարության պաշտոնական կայքում վարչապետի հիմնական խորհրդականների ցանկում Շուշան Սարդարյանի անունը բացակայում է, քանի որ նա հանդիսանում է վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Սա այն լուծումն է, որը հնարավորություն է տալիս Շուշան Սարդարյանին լինել և Աժ-ում, և կառավարությունում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: