«Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասար-Կապանին» (տեսանյութ)
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրում «Գանձասար-Կապանը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ուժերը չափեց գործող չեմպիոն «Ալաշկերտի» հետ:
Խաղն ավարտվեց Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմի հաղթանակով` 1:0: Արարատ Առաքելյանի հարվածից հետո գնդակն անդրադարձավ Անգուլո Բեյմարից և հայտնվեց Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասում:
Այս խաղից հետո «Ալաշկերտը» 54 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Գանձասար-Կապանը» 49 միավորով 2-րդ տեղում է:
«Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ»` 0:1
Գոլը` Բեյմար (69)