Ճապոնացի մոտոցիկլավարը 13 ժամ մոտոցիկլը վարել է հետևի անիվի վրա (տեսանյութ)
Ճապոնացի մոտոցիկլավար Մասարու Աբեն ավելի քան 500 կմ երթևեկել է մոտոցիկլի հետևի անիվի վրա:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, նրան հաջողվել է գերազանցել 25 տարի առաջ սահմանված նոխորդ ռեկորդը, որը կազմել էր 330 կմ: Միևնույն ժամանակ նշվում է, որ ճապոնացին նախատեսում էր մինչև 600 կմ տարածություն անցնել, սակայն 13 ժամ վարելուց հետո անտանելի ցավ է ունեցել:
33-ամյա Աբեն վարել է 125 խորանարդ սմ ծավալով շարժիչ: Որպեսզի վառելիքը բավականացնի ողջ վազքի ընթացքում, մոտոցիկլը համալրվել է հատուկ վերալիցքավորման համակարգով` ղեկանիվով աշխատող շարժական կոնտեյներ, որը մոտոցիկլավարին փոխանցում էին ընթացքում:
Նշվում է, որ մեկնարկից մի քանի ժամ անց ճապոնացին մեջքի ցավ է ունեցել, սակայն հենց ընթացքի մեջ էլ ցավազրկող է ընդունել և շարունակել վազքը: