Ալմաթիի մետրոյում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել
Ղազախստանի Ալմաթի քաղաքի օպերատիվ ծառայությունների աշխատակիցները մետրոյում չեն հայտնաբերել պայթուցիկ սարք: Այս մասին հայտնել է Ալմաթիի ներքին գործերի դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Սալտանատ Ազիրբեկը:
«Մետրոյի բոլոր կայարանների ստուգումներն ավարտվել են: Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել», - մեջբերում է ТАСС-ը Ազիրբեկի խոսքը:
Նա նաև նշել է, որ ստուգումներից հետո վերականգնվել է մետրոյի կանոնավոր աշխատանքը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Ալմաթի քաղաքի մետրոյի բոլոր կայարաններում ուղևորներին տարհանելու վերաբերյալ հրահանգ է տրվել` այնտեղ իրականացված ականապատման վերաբերյալ անանուն ահազանգի պատճառով: