Սանչեսի գոլն Արսենալին դուրս բերեց Անգլիայի Գավաթի եզրափակիչ (տեսանյութ)
Անգլիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի խաղում «Արսենալը» «Ուեմբլի» մարզադաշտում ուժերը չափեց «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Խաղն ավարտվեց Արսեն Վենգերի գլխավորած թիմի հաղթանակով` 2:1: Հանդիպման հաշիվը 61-րդ րոպեին բացեց «քաղաքայինների» հարձակվող Սերխիո Ագուերոն:
Պատասխան գնդակը խփվեց տասը րոպե անց. գոլով աչքի ընկավ «զինագործների» պաշտպան Նաչո Մոնրեալը:
Լրացուցիչ ժամանակում «Արսենալը» ավելի դիպուկ գտնվեց: Գոլի հեղինակ դարձավ նոմինալ տանտերերի հարձակվող Ալեքսիս Սանչեսը:
Հավելենք, որ Անգլիայի Գավաթի եզրափակչում «Արսենալը» ուժերը կչափի «Չելսիի» հետ:
Մրցող թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.
«Արսենալ»․ Չեխ, Նաչո, Հոլդինգ, Կոսելնի, Պաուլիստա, Օքսլեյդ-Չեմբերլեն, Ռեմսի, Ջակա, Օզիլ, Ժիրու, Սանչես
«Մանչեսթեր Սիթի»․ Բրավո, Կլիշի, Կոմպանի, Օտամենդի, Նավաս, Ֆերնանդինյո, Դե Բրույնե, Տուրե, Սիլվա, Սանե, Ագուերո
«Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի»` 2:1
Գոլերը` Մոնրեալ (71), Սանչես (101) - Ագուերո (62)