2022թ. Մեծ Բրիտանիան դուրս կմնա աշխարհի 5 խոշորագույն տնտեսությունների ցանկից. ԱՄՀ
Մեծ Բրիտանիան 2022-ին կհեռանա աշխարհի 5 խոշորագույն տնտեսությունների ցանկից: Коммерсант-ի փոխանցմամբ` այս մասին կարծիք են հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները:
ԱՄՀ-ի կանխատեսումներով` Հնդկաստանը, որի տնտեսական աճի տեմպերը կազմում են տարեկան 9.9 տոկոս, 2022-ին կզբաղեցնի 4-րդ տեղն աշխարհում` շրջանցելով Մեծ Բրիտանիային, որը ներկայում զբաղեցնում է 5-րդ տեղը և Գերմանիային, որը 4-րդ տեղում է:
Արդյունքում Մեծ Բրիտանիան, որի տնտեսական աճի տեմպերը, ԱՄՀ-ի կանխատեսումներով, ընթացիկ տարում կկազմեն 2 տոկոս, իսկ հաջորդ տարում` 1.8 տոկոս, դուրս կմնա առաջատար հնգյակից:
Ինչպես նշվում է, հավելյալ բացասական ազդեցություն երկրի վրա կգործի նաև ԵՄ կազմից Միացյալ Թագավորության դուրս գալը: