«Ալ-Կաիդայի» 5 ենթադրյալ անդամ է սպանվել Եմենում
«Ալ-Կաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի` Եմենում գործող մասնաճյուղի 5 ենթադրյալ անդամ ոչնչացվել է երկրի հարավում:
Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով Եմենի անվտանգության կառույցների աղբյուրը, միջադեպը տեղի է ունեցել Շաբվա նահանգում: ԱՄՆ-ին պատկանող անօդաչու թռչող սարքը ավիահարված է հասցրել ավտոմեքենային, որում գտնվելիս են եղել «Ալ-Կաիդայի» ենթադրյալ անդամները:
Բացի այդ, գործակալությունը հայտնել է երեք խաղաղ բնակչի զոհվելու մասին:
Եմենում 2014-ի օգոստոսից չեն դադարում զինված մարտերը կառավարության և հուսիթ-ապստամբների միջև: Զինված հակամարտությունից օգտվում են տարբեր ահաբեկչական խմբավորումներ, այդ թվում` «Ալ-Կաիդան» և «Իսլամական պետությունը»: