Միլանն աջակցել է վնասվածք ստացած թիմի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչին
Իտալական «Միլանը» շուտափույթ ապաքինում է մաղթել թիմի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, ով հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:
35-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի` բելգիական «Անդերլեխտի» հետ պատասխան խաղում: Կա հավանականություն, որ Զլատանը ստացել է ծնկի խաչաձև կապանների կտրվածք, ինչի պատճառով կարող է բաց թողնել մինչև 9 ամիս:
«Մեկ անգամ մարտիկը, միշտ մնում է մարտիկ: Ապաքինվիր և շուտ վերադարձիր»,- գրված է իտալական ակումբի թվիթերյան էջում: