Միլանի նոր սեփականատերերը 50 մլն եվրո կտրամադրեն տրանսֆերներին
Իտալական «Միլանի» նոր սեփականատերերը Sport Investment Lux ընկերության նախագահ Լի Յոնհոնգի գլխավորությամբ մտադիր չեն ակումբն ուժեղացնելու համար հսկայական ներդրում կատարել,- տեղեկացնում է «Football Italia»-ն:
Հաղորդվում է, որ «Միլանի» առամային տրանսֆերային բյուջեն կկազմի 50 մլն եվրո:
Ապրիլին «Sport Investment Lux»-ը պաշտոնապես հայտարարել էր «Միլանի» բաժնետերերի 99.93 տոկոսը ձեռք բերելու մասին, իսկ նախագահ Սիլվիո Բերլուսկոնիին կփոխարինի Լի Յոնհոնգը: